Երևանում կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը

Վերջին լուրերը
Երևանում կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեպտեմբերի 3-6-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը:

Այս տարվա փառատոնին դասախոսություններով և քննարկումների շարքով հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող 9 ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ FALA (Պորտուգալիա), (ab)Normal (Իտալիա), WOJR (ԱՄՆ), Dinelljohansson (Շվեդիա), Bajet Giramé (Իսպանիա), Lütjens Padmanabhan (Շվեյցարիա), AMUNT (Գերմանիա), Meganom (ՌԴ) ստուդիաները և HEAD – Genève (Շվեյցարիա) համալսարանը: Միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կոմիտասի անվան կամերային տան շենքում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և Common Grounds հարթակում: 

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին Կամեռային երաժշտության տանը:

«Ճարտարապետությունը պարզապես միայն շենքեր նախագծելը չէ. այն յուրատեսակ գիտություն է շրջապատի հետ մեր ապրելու, մտածելակերպի և փոխազդեցության ձևավորման մասին: «Նպատակ»-ով մենք նպատակ ունենք Հայաստան բերել համաշխարհային ճարտարապետական ​​լավագույն միտքը՝ միաժամանակ աշխարհին ցույց տալով հայ տաղանդների հարուստ ներուժը: Մենք հավատում ենք, որ համագործակցության և բաց երկխոսության միջոցով մենք կարող ենք ոգեշնչել ճարտարապետների նոր սերնդին և նպաստել հայկական ճարտարապետության առաջխաղացմանը միջազգային հարթակներում»,-նշում են փառատոնի կազմակերպիչները: Նրանք ընդգծում են՝ գոհ են առաջին փառատոնի արդյունքներից և վստահ են, որ երկրորդ էլ ավելի արդյունավետ կլինի, հատկապես հաշվի առնելով նման քանակի միջազգային ստուդիաների ներկայությունը: 

«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության, երիտասարդ տաղանդների միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։

Այլ հետաքրքիր միջոցառումներ գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները