Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Huawei-ն աշխատում է ճկուն էկրանով սմարթֆոնի ստեղծման վրա, որը ծալվում է երեք մասով: Այժմ տեղեկություններ կան, որ չինական մեկ այլ արտադրող Xiaomi-ն նույնպես առաջադիմել է նմանատիպ սարքի մշակման գործում:
Այս մասին հայտնում է GSM Arena պորտալը։ Թեև հիմնավոր ապացույցներ չեն ներկայացվել, որ Xiaomi-ն պատրաստվում է թողարկել անսովոր սմարթֆոնը, պորտալի զեկույցում ասվում է, որ նոր սմարթֆոնը կդառնա Mix շարքի մի մասը, իսկ դրա պաշտոնական շնորհանդեսը կամ նախատիպի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարին՝ Mobile World Congress ամենամյա ցուցահանդեսում։
Եթե դա իսկապես այդպես է, ապա նոր Xiaomi սմարթֆոնի մասին ավելի շատ տեղեկություններ կհայտնվեն առաջիկա ամիսներին: MWC ցուցահանդեսին մնացել է վեց ամիս, և Xiaomi-ն ընդամենը անցյալ ամիս ներկայացրեց երկու ծալովի սմարթֆոն՝ Xiaomi Mix Flip և Xiaomi Mix Fold 4:Այսպիսով էլ չափազանց քիչ է հավանականությունը, որ մոտ ապագայում նոր սմարթֆոն կներկայացվի, քանի որ նման հայտարարությունը կշեղի սպառողների ուշադրությունը ճկուն էկրանով արդեն թողարկված սմարթֆոններից։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: