Telegram-ն այժմ փակ ալիքներ ունի՝ վճարովի բաժանորդագրություններով և դիտումներով

Վերջին լուրերը
Telegram-ն այժմ փակ ալիքներ ունի՝ վճարովի բաժանորդագրություններով և դիտումներով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram-ի 11-ամյակի առթիվ, ադմինիստրացիան տոնական թարմացումներ է ներկայացրել մեսենջերում։ Այն ներառում է աստղիկնրով արձագանքներ, վճարովի բաժանորդագրությամբ ալիքներ, բոտերի և բիզնես հաշիվների կողմից վճարովի լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելու հնարավորություն, ինչպես նաև այլ ալիքների կամ անձնական հաշիվների անունից հաղորդագրություններ փակցնելու հնարավորություն:

Այսուհետ սիրելի ալիքին կամ բլոգերին աջակցելու համար օգտատերերը կարող են նրանց աստղային արձագանքներ ուղարկել:

- Advertisement -
Telegram-ն այժմ փակ ալիքներ ունի՝ վճարովի բաժանորդագրություններով և դիտումներով

Նման ալիքների սեփականատերերը կստանան ուղարկված «աստղերի» 100%-ը՝ մեսենջերի ներքին արժույթը, որը կարելի է փոխանակել Toncoin կրիպտոարժույթով նվազագույն միջնորդավճարով կամ օգտագործել գովազդի համար՝ վճարելո 30% զեղչով:

Աստղիկների արձագանքներով հաղորդագրությունները ցույց են տալիս ամենաշատ աստղերը ուղարկած օգտատերերին, բայց նրանք կարող եք թաքցնել իրենց անունը այդ ցանկից: Ալիքների համար աստղային ռեակցիաները պետք է առանձին-առանձին միացված լինեն դրանց կարգավորումներում:

Բլոգերներն այժմ կարող են նաև ստեղծել ալիքներ, որոնց բաժանորդագրությունն իրականացվում է ամսավճարով՝ փոխանցված «աստղիկներով». նման ալիքներին բաժանորդագրվելու համար հեղինակները պետք է գեներացնեն հատուկ հղումներ։

Նախկինում ալիքների սեփականատերերը հնարավորություն ունեին դրամի վերածելու բովանդակությունը՝ հրապարակելով վճարովի լուսանկարներ և տեսանյութեր։ Այս գործառույթն այժմ հասանելի է բոտերի և բիզնես հաշիվների համար: Այս հատկությունը օգտակար կլինի ծառայությունների մշակողների համար, օրինակ՝ պատկերի գեներատորներ և տեսանյութերի որակի բարելավման ծառայություններ։

Ալիքի սովորական հաղորդագրությունները ուղեկցվում են դրա սեփականատիրոջ անունով և պատկերով, սակայն սա այժմ կարելի է փոխել՝ դրա կարգավորումներում միացնելով Super Channel ֆունկցիան: Երբ այն ակտիվ է, ադմինիստրատորը կարող է ընտրել այն պրոֆիլը, որի անունից կհրապարակվի հրապարակումը: Ադմինիստրատորը կմնա անտեսանելի բաժանորդների համար, քանի դեռ չի որոշել հրապարակել իր անունից:

Վերջապես, Telegram-ը հնարավորություն ունի iOS-ի համար դիտել փաստաթղթեր, ինչպիսիք են՝ PDF, XLS և DOCX. դրանք բացվում են առանձին մեսենջերի էջում և թույլ են տալիս հեշտությամբ կատարել անցումները չաթերի և ֆայլերի միջև:

Մեսսենջերի կայքից անմիջապես ներբեռնված iOS և Android տարբերակների օգտատերերը կարող են ներբերռնել այս նոր տարբերակը, սակայն Google Play-ի մոդերատորները դեռ չեն հաստատել թարմացումը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները