Բիլ Գեյթսը, անշուշտ, խիստ է այն հարցում, թե ինչպես են իր երեխաները օգտագործում հենց այն տեխնոլոգիան, որը տվեց մեզ։
Mirror-ին տված վերջին հարցազրույցում տեխնոլոգիական մագնատն ասել է, որ իր երեխաներին մինչև 14 տարեկանը արգելված է ունենալ սեփական բջջային հեռախոս:
«Մենք հաճախ ժամանակ ենք սահմանում երեխաների համար, որից հետո հեռախոս օգտագործել չի կարելի։ Դա օգնում է նրանց քնել ողջամիտ ժամի»,- նշել է նա՝ հավելելով, որ երեխաներին արգելվում է բջջային հեռախոսներ ունենալ սեղանի շուրջ, սակայն թույլատրվում է դրանք օգտագործել տնային աշխատանքների կամ ուսման համար:
Գեյթսի երեխաները, որոնք այժմ 20, 17 և 14 տարեկան են, բոլորն էլ գերազանցում են հեռախոս ունենալու նվազագույն տարիքի շեմը, սակայն նրանց նաև արգելված է տանը ունենալ Apple-ի որևէ արտադրանք։
Համաձայն 2016 թվականի «Երեխաներ և տեխնիկա. այսօրվա թվային բնիկների էվոլյուցիան» զեկույցի՝ միջին տարիքը, երբ երեխան ստանում է իր առաջին սմարթֆոնը, այժմ 10,3 տարեկանն է:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: