Neuralink-ը հետաձգել է ուղեղի իմպլանտի երկրորդ վիրահատությունը

Վերջին լուրերը
Neuralink-ը հետաձգել է ուղեղի իմպլանտի երկրորդ վիրահատությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի Neuralink ընկերությունը չեղարկել է իր նորարարական սարքը երկրորդ պացիենտի վրա տեղադրելու վիրահատությունը: Պատճառը վերջինիս առողջական վիճակն է։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Բարրոու նյարդաբանական ինստիտուտի գործադիր տնօրեն Մայքլ Լոութոնին, հիվանդը տառապում է Լու Գերիգի հիվանդությամբ՝ անբուժելի հիվանդությամբ, որն առաջացնում է ուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջների քայքայում և ի վերջո հանգեցնում մկանների ամբողջական կաթվածի։

Հիվանդի առողջական խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չի եղել տեղադրել Neuralink սարքը։

Վիրահատությունը պետք է տեղի ունենար անցած երկուշաբթի։ Փոխարինող թեկնածուն, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամիս վիրահատության կենթարկվի Բարրոու կլինիկայում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները