5,2% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2024-ի մայիսին

Վերջին լուրերը
5,2% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2024-ի մայիսին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5,2%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի հունվար-մայիսի աճը կազմել է 11,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ամենամեծ աճը արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32,2%-ով: Ընդ որում արտահանման ծավալներն աճել են 57,4%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 17,2%-ով։ Ներմուծման և արտահանման տարբերությունը դրական է եղել։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի մայիս ամսին 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6,9 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 17,6 տոկոսով, շինարարությունը՝ 18,1 տոկոսով: Նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 2,8%-ով։

Աճել են պառողական գների ինդեքսը (0,3%-ով), արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը (8%-ով), էլեկտրաէներգիայի արտադրությունը (7,3%-ով)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները