Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 5 262 267 մլն դրամ (5,262 տրլն)։ 2023թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նրանց ծավալն աճել է 852,858 մլրդ դրամով կամ 19,3%-ով։
Տրամադրած վարկերի 33,7%-ը կամ 1,774 տրլն դրամը բաժին է ընկնում տարադրամով, իսկ 66,3%-ը կամ 3,489 տրլն դրամը՝ ՀՀ դրամով վարկերին։
Ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 233,058 մլրդ դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 5,029 տրլն դրամի։
2024 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ բանկերի հաճախորդների թիվը եղել է 4 717 713, իսկ ընդհանուր հաշիվների թիվը՝ 9 705 062։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: