Business YereFun նեթվորքինգ միջոցառումը շարունակում է LinkedIn Local Yerevan-ի լավագույն ավանդույթները և գոլֆի շուրջ ընձեռնում ստանդարտից դուրս նեթվորքինգ իրադարձության մասնակից դառնալու ևս մեկ հնարավորություն։
Business YereFun-ի ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները կներկայացնեն բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան քեյսերը՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական այս գործառույթներին․ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։
Միջոցառման խոսնակները
Business YereFun նեթվորքինգ միջոցառման խոսնակներն են իրենց ոլորտում կայացած և հաջողած պրոֆեսիոնալներ․
Ռալֆ Յիրիկյան – Ucom ընկերության գլխավոր տնօրեն
Դավիթ Անանյան – DSA Advisory Group ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ
Արփի Կարապետյան – Cascade People & Business ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ
Գոռ կարապետյան – Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն
Էմիլ Կրոյան – Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և տնօրեն
Միջոցառման ընթացքում խոսնակները կներկայացնեն տնտեսական գործունեության հեռանկարները, բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան քեյսերը՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական գործառույթներին՝ մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։
Ովքե՞ր կարող են մասնակցել միջոցառմանը
Միջոցառմանը հնարավոր է մասնակցել, եթե հանդիսանում եք բիզնես սեփականատեր, բիզնես հիմնադիր, բիզնես տնօրեն և թոփ մենեջեր։
Բիզնես տրանսֆորմացիան այլ տեսանկյունից դիտարկելուց հետո մասնակիցները մասնակցելու են նեթվորքինգ ծրագրին, որի հատուկ ձևաչափը թույլ է տալիս ձեռք բերել նոր կապեր՝ միաժամանակ վայելելով գոլֆը:
Ե՞րբ, որտե՞ղ
Միջոցառումը կկայանա հունիսի 14-ին, «Արարատ» գոլֆ ակումբում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: