EasyPay-ի աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից 

Վերջին լուրերը
EasyPay-ի աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

EasyPay ընկերության ֆինանսավորմամբ Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամը և Armenian Code Academy-ն մեկնարկում են «Ֆինանսական գրագիտության զարգացում» անվճար դասընթացը, որը ֆինանսական հմտությունների զարգացման համապարփակ վերապատրաստման ծրագիր է։ 

Դասընթացի նպատակն է մասնակիցներին հաղորդել ֆինանսական գրագիտության գիտելիքներ, որոնք կօգնեն գրագետ կառավարել ֆինանսական միջոցները, բարձրացնել վստահությունը ֆինանսական որոշումների կայացման հարցում և կանխել ծախսատար սխալները։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան թվային ֆինանսական գործիքներին, պատկերացում կկազմեն ֆինանսական համակարգից ու էլեկտրոնային վճարային համակարգերից և շատ ավելին։ 

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց ֆինանսական գրագիտությունը՝ անկախ ֆինանսական գիտելիքների մակարդակից։ Մասնակիցների առաջընթացը չափելի դարձնելու համար նրանց կտրվեն առաջադրանքներ՝ հարցաշարերի և/կամ այլ վարժությունների տեսքով: 

Ծրագիրն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ և բաղկացած է 30 րոպեից մինչև մեկուկես ժամ տևող տեսադասերից՝ մասնակիցներին հնարավորություն տալով անցնել դասընթացը իրենց հարմար ժամանակահատվածում։ 

Լինելով ֆինտեխ ընկերություն՝ EasyPay-ը կարևորում է բաձրացնել ֆինանսական գրագիտությունը հասարակության տարբեր շերտերում՝ ներկայիս թվային աշխարհում կիրթ և գիտակից ֆինանսական որոշումներ կայացնելու համար։  

Ուսումնական բոլոր միջոցառումները կանցկացվեն techschool.am հարթակի միջոցով։ Դասընթացի մանրամասները ներկայացված են այստեղ, իսկ գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները