Հայ գործարարը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ

Վերջին լուրերը
Հայ գործարարը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

The Athletic-ի տեղեկություններով՝ լոնդոնաբնակ հայազգի գործարար Վաչե Մանուկյանը առաջարկել է գնել «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը։

Մի խումբ միջազգային ներդրողներ՝ Մանուկյանի գլխավորությամբ, միացել են ակումբի աճող թվով պոտենցիալ նոր սեփականատերերի խմբին՝ առաջարկելով 400 միլիոն ֆունտ ստերլինգ մաքուր կապիտալ:

Հավակնորդների թվում են նաև բրիտանացի գործարարներ Էնդի Բելն ու Ջորջ Դաունինգը, ովքեր ամերիկյան MSP Sports Capital ներդրումային ընկերության գլխավորած խմբի մաս են կազմում: Անցած տարի MSP Sports Capital-ը ֆուտբոլային ակումբը վարձակալել է 158 միլիոն ֆունտ ստերլինգով, ուստի Բելն ու Դաունինգը լրացուցիչ խթան ունեն ակումբում իրենց ներդրումը պահելու համար: Նրանց անցյալ շաբաթ արված առաջարկը ներառում է նոր կապիտալ և 350 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ, որը կապահովվի ակումբի նոր մարզադաշտով և կվերաֆինանսավորի «Էվերթոնի» առկա պարտքերը:

Այս պահին Վաչե Մանուկյանը «Էվերթոնի» ձեռքբերման հավակնորդների ցանկում վերջինն է։ Շահագրգիռ կողմերի թվում են նաև ամերիկացի գործարարներ Ջոն Տեքստորը և Դեն Ֆրիդկինը։

Վաչե Մանուկյանը համաշխարհային տեխնոլոգիական ներդրումային IMS Digital Ventures ընկերության գործընկերն է: Նրա ներդրողների խումբը ներառում է ներկայացուցիչներ Ծոցի երկրներից և ԱՄՆ-ից։ Մանուկյանների ընտանիքը հայտնի է իր հաջող բիզնես նախագծերով և հայ համայնքի կյանքում ակտիվ մասնակցությամբ։ 2021 թվականին Վաչե Մանուկյանը և նրա կինը՝ Թամար Մանուկյանը, 1 միլիոն դոլար են հատկացրել՝ աջակցելու ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) ծրագրերի և գործունեության ընդլայնման համար։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները