Կկայանա Հայաստանում առաջին «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որի ժամանակ կներկայացվի կրթական ծրագրի մանրամասները՝ առարկայական ծրագրերը, կիրառական հետազոտական թեմաների ուղղութունները, գործընկեր կազմերպությունները։
Կազմակերպիչներ
«Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (International Scientific-Educational Center of NAS RA), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) և Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ Ինժեներական քաղաքում։
Աջակիցներ
Ծրագրի մշակմանն ու իրականացմանն աջակցում են նաև այնպիսի կազմակերպություններ և կենտրոններ, ինչպիսիք են՝ Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիան (NI Armenia), Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների ասոցիացիան, ԱՏԳ-ն (Advanced Technology Group), Երևան Աէրոսփեյս ինժեներինգը (Yerevan Aerospace Engineering), Հայկական աէրոտիեզերական գործակալությունը, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, Improvis Aerospace & Defense-ը և The Armenian Society of Fellows-ը։
Ե՞րբ, որտե՞ղ
Հանդիպումը կկայանա հունիսի 11-ին,
ժամը՝ 16։00-ին,
Ինժեներական քաղաքի Թանգարանի սրահում (հասցե Բագրևանդ 21/1):
Մասնացության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքին։