2024 թվականին տեխնոլոգիական կրճատումների ալիքը դեռ առաջ է շարժվում։
Աշխարհում 2022 և 2023 թվականներին աշխատուժի զգալի կրճատումից հետո այս տարի արդեն 60,000 աշխատատեղ է կրճատվել 254 ընկերություններում, ըստ Layoffs.fyi-ի տվյալների։
Ընկերությունները, ինչպիսիք են Tesla-ն, Amazon-ը, Google-ը, TikTok-ը, Snap-ը և Microsoft-ը, զգալի կրճատումներ են իրականացրել 2024 թվականի առաջին ամիսներին: Փոքր ստարտափները նույնպես տեսել են բավականին մեծ կրճատումներ, իսկ որոշներն էլ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը:
Կրճատումների պատկերը՝ ըստ 2024 թվականի ամիսնեի
- Հունվար — 19,350 աշխատող կրճատման է ենթարկվել
- Փետրվար — 15,589 աշխատող կրճատման է ենթարկվել
- Մարտ — 7,403 աշխատող կրճատման է ենթարկվել
- Ապրիլ — 22,153 աշխատող կրճատման է ենթարկվել
- Մանիս — 9,882 աշխատող կրճատման է ենթարկվվել
Microsoft-ը կրճատում է հարյուրավոր աշխատակիցների, ովքեր աշխատում են իր Azure ամպային բիզնեսում, թեև տուժած աշխատակիցների ճշգրիտ թիվը ներկայումս հայտնի չէ:
OrCam — ը հունսին արդեն կրճատել է 100 աշխատակցի, մինչ այդ 1 ամիս առաջ կրճատելով ևս 50 աշխատակցի։
Google— ը համաշխարհային մասշտաբով մեծ կրճատումներ է իրականացնում Cloud-ի մի քանի թիմերում, ներառյալ թիմերում, որոնք աշխատում են կայունության, խորհրդատվության և գործընկեր ինժեներիայի ուղղությամբ։
Tropic — ի գործադիր տնօրեն Դեյվիդ Քեմփբելը LinkedIn-ում հայտնել է, որ կրճատելու է 40 աշխատակցի՝ որպես վերակառուցման գործընթացի մի մաս:
TikTok-ը նույնպես հայտարարել է, որ մեծ կրճատումներ են սպասվում իր գլոբալ գործունեության և շուկայավարման թիմերի համար: Տուժած աշխատակիցների թիվը ներկայումս անհայտ է:
Tesla— ն վերջին տվյալներով պատրաստվում է կրճատել իր գլոբալ աշխատուժի «ավելի քան 10%-ը»։ Դա կարող է ազդել ավելի քան 14,000 աշխատողների վրա ամբողջ աշխարհում։
Amazon — ը կրճատում է իր աշխատատեղերը, մասնավորապես, առողջապահական ձեռնարկություններում՝ One Medical-ում և Amazon Pharmacy-ում: Այս աշխատակիցների թիվը դեռևս անհայտ է։
Այս կրճատումները ցույց են տալիս ընկերությունների նորարարությունների, AI-ի և ավտոմատացման հնարավոր ազդեցությունն այն աշխատատեղերի համար, որոնք նախկինում անվտանգ էին համարվում:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։