Spotify-ը հայտարարել է, որ բարձրացնում է իր պրեմիում բաժանորդագրության պլանի արժեքն ԱՄՆ-ում՝ հաշվի առնելով շվեդական երաժշտական ընկերության մեկ տարվա ընթացքում գնի երկրորդ բարձրացումը:
Ընկերությունը վերջին անգամ պրեմիում պլանի թանկացում կատարել էր նախորդ տարվա հուլիսին։
Ըստ հայտարարության՝ Spotify-ը բարձրացնում է գները, որպեսզի կարողանա շարունակել ներդրումներ և նորարարություններ իրականացնել արտադրանքում։
Նշենք, որ այս թանկացումները չեն վերաբերվում հայ օգտատերերին։ Հայաստանում այս երաժշտական հարթակի բաժանորդագրության արժեքը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամսական 4․99 դոլար է կազմում։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքին։