Դոնալդ Թրամփը հաշիվ է բացել TikTok-ում

Վերջին լուրերը
Դոնալդ Թրամփը հաշիվ է բացել TikTok-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ նախագահի հավանական հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփն այժմ հաշիվ ունի TikTok կարճ ձևաչափով վիդեո հավելվածում, որը նա մի անգամ փորձել էր արգելել:

Թրամփի TikTok-ի հաշիվն ընդամենը մեկ հրապարակում է պարունակում: Տեսանյութում UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթը հայտարարում է. «Նախագահն այժմ TikTok-ում է», ապա Թրամփը զանգահարում է՝ ասելով. «Դա պատիվ է ինձ համար»:

Տեսանյութի մնացած հատվածում երևում է, թե ինչպես է Թրամփը քայլում ամբոխի միջով՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում՝ UFC միջոցառման ժամանակ:

Տեսանյութը դիտվել է ավելի քան 31 միլիոն անգամ, իսկ Թրամփն արդեն հավաքել է 1,7 միլիոն հետևորդ՝ գրեթե 5 անգամ ավելի, քան Բայդեն-Հարիսի հետևորդները:

Թրամփի դիրքորոշումը TikTok-ի նկատմամբ, կարծես թե, փոխվել է։ Իր նախագահության ընթացքում TikTok-ն արգելելու փորձից հետո՝ նա այս տարվա մայիսին, դիմելով երիտասարդներին, հայտարարել էր․ «Խաբեբա Ջո Բայդենը պատասխանատու է TikTok-ի արգելման համար»: Խոսքը Ջո Բայդենի կողմից վերջերս ստորագրված օրինագիծի մասին էր, որը կարգելի TikTok-ի գործունեությունը, եթե նրա մայր ընկերություն ByteDance-ը չկարողանա վաճառել հավելվածը մեկ տարվա ընթացքում։ Այժմ TikTok-ը դատարանում պայքարում է այս օրինագծի դեմ։

Թրամփի հին խորհրդական Սթիվ Բենոնն էլ նրան մեղադրել է միլիարդատեր Ջեֆ Յասի՝ TikTok-ի հիմնական բաժնետոմսերի սեփականատերի, ազդեցության տակ ընկնելու մեջ:

Թրամփը, սակայն, պնդել է, որ TikTok-ի արգելումը միայն կուժեղացնի Facebook-ը, որը նա «ժողովրդի թշնամի» է համարում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները