Samsung-ն առաջ է անցել Apple-ից սմարթֆոնների համաշխարհային շուկայում

Վերջին լուրերը
Samsung-ն առաջ է անցել Apple-ից սմարթֆոնների համաշխարհային շուկայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի առաջին եռամսյակում iPhone-ի վաճառքները նվազել էին 13%-ով՝ մինչև 50,5 մլն միավոր: Ի հակադրություն սրան Samsung-ի վաճառքները հարաբերականոորեն կայուն են մնացել, ինչի արդյունքում հարավկորեական հսկան կարողացել է 2024-ի առաջին եռամսյակում համաշխարհային շուկայում 20% մասնաբաժին զբաղեցնել՝ առաջ անցնելով Apple-ից (շուկայի 17% մասնաբաժին): 

Սմարթֆոնների վաճառքից Apple-ի եկամուտը նշված ժամանակահատվածում նվազել է 11%-ով, Samsung-ինն աճել է 2%-ով, իսկ Xiaomi-ի եկամուտն աճել է 30%-ով: Ի դեպ, այս չինական ապրանքանիշի արտադրանքը համաշխարհային շուկայում 14% մասնաբաժին ունի՝ համապատասխան երրորդ տեղին։

Համաշխարհային շուկայում բոլոր ապրանքանիշերի սմարթֆոնների վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը 2024-ի առաջին եռամսյակում աճել է 7%-ով, վաճառքի ծավալներն աճել են 6%-ով և կազմել 296,9 մլն միավոր։ Ըստ Counterpoint Research-ի՝ ավելի քան 10 արտադրողներ արդեն թողարկել են արհեստական ​​բանականության գործառույթներով սմարթֆոններ, ընդհանուր առմամբ ներկայացված են եղել ավելի քան 30 մոդել։ Ենթադրվում է, որ մինչև այս տարվա վերջ արհեստական բանականության գործառույթով օժտված սմարթֆոնները կարող են զբաղեցնել համաշխարհային շուկայի մինչև 11%-ը։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները