Էլեկտրական մեքենաները 30%-ով ավելի շատ են աղտոտում օդը՝ անվադողերի մաշվածության մակարդակով, քան ներքին այրման շարժիչներով մեքենաները

Վերջին լուրերը
Էլեկտրական մեքենաները 30%-ով ավելի շատ են աղտոտում օդը՝ անվադողերի մաշվածության մակարդակով, քան ներքին այրման շարժիչներով մեքենաները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Էլեկտրական մեքենաների առավելությունները վիճարկվում են տարբեր փորձագիտական ​​խմբերի կողմից: Մի մասը նշում է, որ մարտկոցների արտադրության և օգտագործման ժամանակ բնությանը խոշոր վնասներ են պատճառվում, ինչպես նաև դրանք լիցքավորելու համար արտադրվում է էլեկտրաէներգիա՝ ածխաջրածնային վառելիքի կիրառմամբ: Մյուս մասը բավականին անսպասելի գործոններ են նշում, օրինակ այն, որ էլեկտրական մեքենաների պարագայում ավելանում է անվադողերի մաշվածության ակտիվությունը, ինչը նույնպես վնասում է շրջակա միջավայրին:

ՏՀԶԿ հետազոտություններում նշվում է, որ էլեկտրական մեքենաների ավելացված քաշը, ծանր մարտկոցի առկայության պատճառով, նպաստում է անվադողերի ավելի ակտիվ մաշվածությանը շահագործման ընթացքում: Միևնույն ժամանակ օդ են արտանետվում ռետինե խառնուրդների համակարգեր, որոնք կարող են շնչառական ուղիներով մտնել մարդու օրգանիզմ և առաջացնել որոշակի հիվանդություններ։

- Advertisement -

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ էլեկտրական ավտոմեքենաների համար մեկ կիլոմետր ճանապարհորդության համար թողարկվող անվադողերի մաշվածության արտադրանքի զանգվածը միջինում 30%-ով ավելին է, քան ներքին այրման շարժիչներով համադրելի չափսերի մեքենաների համար:

Էլեկտրական մեքենաներն արդեն պահանջում են հատուկ անվադողերի օգտագործում՝ էներգաարդյունավետության բարձրացման համար, որոնք կապահովեն մաշվածության հանդեպ անվադողերի բարձր դիմադրություն: Սակայն փորձաագետները կարծում են, որ դա կբարձրացնի արտադրողների ծախսերը և անվադողերի վերջնական գները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները