Աշխարհի առաջին ծրագրավորողը կին էր․ Ադա Լավլեյս 

How2b-ն շարունակում է ներկայացնել այն կանանց, ովքեր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գյուտերի հեղինակներ են, սակայն քչերը գիտեն նրանց մասին:

Մեքենան կկարողանա գրել երաժշտություն, նկարներ նկարել, կփոխվի դրա էությունն ու նշանակությունը։ Այսպիսին էին համակարգչային առաջին ծրագրավորող Ադա Լավլեյսի պատկերացումները հաշվիչ մեքենաների ապագայի մասին։

1815թ դեկտեմբերի 10-ին Անգլիացի նշանավոր բանաստեղծ Ջորջ Բայրոնի ընտանիքում լույս աշխարհ եկավ  Ավգուստինա Ադան, նույն ինքը՝ Ադա Լավլեյսը, ում վիճակված էր դառնալ պատմությանը հայտնի առաջին ծրագրավորողը: 

- Advertisement -

Ադա Լավլեյսը անգլիացի հրաշալի մաթեմատիկոս էր, ծրագրավորող, բանաստեղծ, ճարտարագետ, գրող և թարգմանիչ: Նա՝ դառնալով համակարգչային առաջին ծրագրավողը,  գիտական մի ամբողջ ճյուղի հիմքը դրեց: Լավլեյսը նաև հայտնի է իր նախագծած թռչող սարքով՝ ստանալով «կիսաշրջազգեստով Միքելանջելո» անունը։

Ադա Լավլեյսի գյուտը

Ադա Լավլեյսը դեռևս 19-րդ դարում  կարողացել է կանխատեսել հաշվիչ մեքենայի յուրահատկություններն ու անսահման հնարավորությունները: Նա է ստեղծել Չարլզ Բեբիջի թվային համակարգչի նախատիպի համար առաջին ծրագիրը: 

Ամեն ինչ սկսվեց 1832 թվականին, երբ 17-ամյա Ադան ծանոթացավ մաթեմատիկոս և գյուտարար Չարլզ Բեբիջի հետ, ով գրեթե ավարտել էր իր նախագծած հաշվիչ մեքենայի հաշվարկներն ու սկսել էր կառուցել աշխարհում առաջին հաշվիչ մեքենան:

Աշխարհի առաջին ծրագրավորողը կին էր․ Ադա Լավլեյս 

Բեբիջի խնդրանքով՝ Ադան ֆրանսերենից անգլերեն պետք է թարգմաներ հաշվիչ մեքենայի մասին նրա դասախոսության տեքստը: Սակայն, Ադան դրան կցեց 54 էջանոց  սեփական մեկնաբա­նու­թյունները, որոնք երեք անգամ գերազանցում են բուն տեքստը: 

Իր դիտարկումներում Ադան նշում է, որ սարքը կարող է ինքնուրույն հաշվարկել անհայտ գործառույթ` առանց մարդու կողմից նախնական հաշվառման: Նա նկարագրում է, թե ինչպես կարելի է սարքի կիրառման ժամանակ թվերին զուգահեռ նաև տառեր ու նշաններ կիրառել: Նա ներկայացնում է նաև աշխատանքային մի մեթոդ, երբ սարքերը կրկնում են բազմաթիվ ցուցումներ: Այդ գործընթացը նման է համակարգչային ծրագրերի կողմից կիրառվող looping-ին:  

Իր նկարագրություններում Ադան կիրառում է  այնպիսի տերմիններ, որոնք պիտի շրջանառության մեջ մտնեին շուրջ մեկ դար անց՝ 1950-ական թվականներին: Օրինակ՝ «ցիկլ», «աշխատանքային բջիջ», «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր» տերմինները:

«Մեքենայի էությունն ու նշանակությունը կփոխվի՝ կախված այն բանից, թե ինչ տեղեկություն կներդնենք նրա մեջ: Մեքեան կկարողանա գրել երաժշտություն, նկարներ նկարել և գիտությանը ցույց կտա այնպիսի ուղիներ, որոնց մասին չենք էլ երազել»,- գրել  է նա:

Ադայի մեկնաբանություններով ու առաջարկներով հոդվածը տպագրվում է 1843-ին՝ Անգլիայի գիտական ամսագրերից մեկում: Հենց այս աշխատանքի համար էլ նա համարվում է  համակարգչային առաջին ծրագրավորողը:

Աշխարհի առաջին ծրագրավորողը կին էր․ Ադա Լավլեյս 

Մանկություն 

Ավգուստինա Ադա Լավլեյսը  բանաստեղծ Ջորջ Բայրոնի և նրա կնոջ՝ Աննա Իզաբելլայի միակ դուստրն էր: Հայրը առաջին ու վերջին անգամ դստերը տեսել է ծնվելուց մեկ  ամիս անց՝ կնոջն ապահարզան տալու նպատակով նրան այցի եկած ժամանակ:

Ամուսնալուծությունից հետո մաթեմատիկայով հրապուրված Ավգուստայի մայրը փոխում է աղջկա անունը՝ նրան վերանվանելով Ադա: Նա տնից հանում է գրականությանն ու պոեզիային առնչվող գրքերը և աղջկան մաթեմատիկա դասավանդելու համար վարձում է ժամանակի անվանի մաթեմատիկոսներ Ավգուստ դը Մորգանին և Սոմմերվիլլիին:  

Աշխարհի առաջին ծրագրավորողը կին էր․ Ադա Լավլեյս 

Ամուսնություն

20 տարեկանում Ադային ամուսնացնում են 29-ամյա բարոն Ուիլյամ Կինգի հետ, որը շուտով ժառանգում է լորդ Լավլեյս տիտղոսը: Դա երջանիկ ամուսնություն էր: Զույգը երեք զավակ է ունենում: Լորդ Լավլեյսը սիրում էր կնոջը և ըմբռնումով մոտենում նրա նախասիրու­թյուն­­ներին, մաթեմատիկայի նկատմամբ նրա սիրուն: Նա դեմ չէր կնոջ գիտական ուսումնասիրություններին և հնարավորինս աջակցում էր նրան:

Ժամանակակիցների նկարագրությամբ՝ Ադա Լավլեյսը գեղեցիկ էր, կանացի,   նրբագեղ ու սուր մտքով: Նա մաթեմատիկայի և գիտական թեմաների շուրջ քննարկումների ժամանակ գերազանցում էր նույնիսկ Քեմբրիջի եւ Օքսֆորդի ուսանողներին: Նա կարողանում էր ըստ արժանվույն ներկայանալ բարձր հասարակությանը, սակայն ավելի մեծ պատրաստակամությամբ էր շփվում գիտնականների, փիլիսոփաների ու գրողների հետ:

Մահ

Ադա Լավլեյսը մահացել է՝ 1852թ.-ի նոյեմբերի 12-ին՝ 36 տարեկան հասակում՝ երկու տարի ծանր հիվանդությունից հետո: Ճիշտ նույն տարիքում էլ մահացել էր Հայրը, Ջորջ Բայրոնի, որին այդպես էլ նա չտեսավ։ Այնուամենայնիվ, նրան հողարկավորում են  տոհմական գերեզմանոցում՝ հոր կողքին։

Աշխարհի առաջին ծրագրավորողը կին էր․ Ադա Լավլեյս 

Հետաքրքիր փաստեր 

  • Վաղ ծրագրավորման լեզու «Ադա»-ն անվանակոչվել է Ադա Լավլեյսի պատվին։ 1975-ին ԱՄՆ Պաշտպանության գերատեսչության ղեկավարությունը, համընդհանուր ծրագրավորման լեզու ընտրելիս, նախագծում ընդգծված աշխատակիցների առաջարկով, ծանոթանում է Ադա Լավլեյսի գիտական աշխատությանն ու առանց վարանելու ընդունում այն և անվանում՝ «Ադա»
  • Աշխարհում ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը նվիրված է Ադա Լավլեյսին՝ որպես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում կանանց ներդրումի օր։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները