Մեկնարկում է Ֆասթ Բանկի պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Վերջին լուրերը
Մեկնարկում է Ֆասթ Բանկի պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դայմենշն ներդրումային ընկերությունը Ֆասթ Բանկի դրամային անվանական արժեկտրոնային 11% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսեր է տեղաբաշխում։

Թողարկման ծավալ՝ 2 000 000 000 ՀՀ դրամ է, անվանական արժեքը՝ 100 000 ՀՀ դրամ, արժեկտրոնի վճարման պարբերականություն լինելու է եռամսյակային։ Շրջանառության ժամկետ սահմանվել է 30 ամիսը, մարման ամսաթիվը կլինի 19.10.2026։ Տեղաբաշխման ժամկետն է 19.04.2024 – 07.06.2024 թթ.։

«Այս տրանշի տեղաբաշխումը սկսվում է 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի ամբողջական տեղաբաշխման ավարտից անմիջապես հետո, որն էլ վկայում է նրանց գրավչության և շուկայի մասնակիցների հետաքրքրվածության մասին»,- նշվում է Դայմենշն ներդրումային ընկերության հաղորդագրությունում:

Տեղաբաշխման ավարտից հետո նրանք ներկայացվելու են ցուցակման Հայաստանի Ֆոնդային Բորսայում, որի պարագայում ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։

Ֆիզիկական անձանց կողմից պարտատոմսերում կատարված ներդրումները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Թողարկման հիմնական պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆասթ Բանկի և Դայմենշն ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում:

ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետեւյալ հղումով:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները