Ամերիկյան Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է մարդանման ռոբոտների նոր սերնդի Atlas մոդելը։ Ընկերությունը ռոբոտին ներկայացնող տեսանյութ է հրապարակել YouTube-ում։
Ընկերության առաջին Atlas նախագծի փակվել էր։ Atlas ռոբոտները ցույց էին տալիս զարմանալի արդյունքներ, երևի բոլորն են տեսել տեսանյութերը, որտեղ այս ռոբոտները պարում էին և տարբեր առարկաներ տանում:
Սակայն Atlas նախագծի փակումը երկար չտխրեցրեց ռոբոտաշինության սիրահարներին, քանի որ Boston Dynamics ինժեներական ընկերությունը ներկայացրեց ռոբոտների նոր սերունդը և ցուցադրեց կարճ տեսանյութ նոր մոդելի հետ։
Ի տարբերություն Atlas ռոբոտների նախորդ մոդելի, որոնք հագեցած էին հիդրավլիկ շարժիչներով, նոր սերունդն աշխատում է էլեկտրական շարժիչներով։ Դրա շնորհիվ ռոբոտի հնարավորություններն ընդլայնվել են՝ վերջույթներն ավելի շարժուն են դարձել, բռնելու գործառույթը կատարելագործվել է։
Նոր Atlas ռոբոտը փորձարկվելու է մի քանի հաճախորդների կողմից, այդ թվում՝ Hyundai-ի, որը ներդրում է կատարել նախագծում: Hyundai-ն 2021 թվականին գնել է Boston Dynamics-ի 80%-ը՝ 1,1 մլրդ դոլարով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։