Շուրջ 20 հայկական ստարտափ թիմ և 400-ից ավել ձեռներեցներ, անհատներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-12-ը տեղի ունեցող և ստարտափ էկոհամակարգը սատարող SSSholidays միջոցառմանը:
Ստարտափների թվում են․
- eSwap
- Marathon
- Medapolis
- Leanbe
- All Clean
- Optify LLC
- Calendix
- OnePick
- Doodooc
- Scrypton
- Photoshot
- FoldInk
- Mr. Fast
- Loupefy
Մասնակից ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո կմրցեն Startup Battle-ում։
Battle-ում հաղթող թիմը կստանա SSSholidays-ի հովանավոր Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։