Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվել է. ՊԵԿ

Վերջին լուրերը
Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվել է. ՊԵԿ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, հայտարարատուների կողմից 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան վերջնաժամկետի  օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը։

Հետևաբար, մինչև սույն թվականի հուլիսի 22-ը չեն կիրառվի՝

  • «Վարչական իրավախախտումների մասին»  ՀՀ օրենքի   169. հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության միջոցները,
  • ՀՀ հարկային օրենսգրքի 401 հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հաշվարկված տույժերը,
  • ՀՀ հարկային օրենսգրքի 402 հոդվածի համաձայն հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար կիրառվող տուգանքը։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է, որ նույնականացման խնդիր չունեցող քաղաքացիները հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը։       

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները