Instagram-ն ավելի շատ գումար է վաստակել գովազդի վաճառքից, քան Google-ի YouTube-ը։ Այս մասին հայտնի է դարձել ընթացող նոր դատական գործի փաստաթղթերից, որոնք ցույց են տալիս Instagram-ի վաճառքների ազդեցիկ աճը՝ 2012 թվականին Meta-ի կողմից այն գնելուց հետո։
Գաղտնիք չէ, որ Instagram-ը հսկա հավելված է, որը կազմում է Meta-ի ընդհանուր բիզնեսի զգալի մասը: 2021 թվականին նրա ֆոտո և վիդեո հավելվածը գովազդից ստացել է 32,4 միլիարդ դոլար եկամուտ, ինչը Meta-ի ընդհանուր եկամուտի 27%-ն է և գերազանցում է գովազդներից 28,8 միլիարդ դոլար եկամուտ ստացած YouTube-ին։
Ի տարբերություն YouTube-ի, որը յուրաքանչյուր գովազդային դոլարի 55%-ը տալիս է բովանդակության սեփականատերերին, ովքեր տեսանյութեր են ներբեռնում կայք, Instagram-ը (և սոցիալական այլ հավելվածների մեծ մասը) շատ ավելի քիչ է ծախսում և դեռևս ակնկալում է, որ օգտատերերի մեծամասնությունը անվճար կապահովի հավելվածի բովանդակությունը:
Instagram-ի եկամուտների այս թվերը ստացվել են Meta-ի այս շաբաթ կատարած հայցադիմումից՝ որը խնդրում է կարճել ընկերության դեմ առևտրի դաշնային հանձնաժողովի հակամենաշնորհային գործը, նախքան դատավարությունը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին FTC-ն՝ 48 նահանգների հետ մեկտեղ, դատի է տվել Meta-ին՝ փորձելով ստիպել ընկերությանը հրաժարվել Instagram-ից և WhatsApp-ից, որոնք նա գնել էր համապատասխանաբար 2012 և 2014 թվականներին:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: