Drone Edulab-ի թիմը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն։
Տեղում պատանիները ծանոթացել են լաբորատորիայի և սարքավորումների հետ: Այցի ընթացքում փորձարկվել են Drone Edulab-ի սաների կողմից պատրաստված դրոնները:
Հիշեցնենք՝ Drone Edulab-ն իրականացնում է դրոնների և ռոբոտների ծրագրավորման 8-ամսյա դասընթաց, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան պատանիները։
Ծրագրի նպատակը կրթության միջոցով մեքենայական տեխնոլոգիաները ավելի մոտեցնելն է երիտասարդ սերնդին։ Drone EduLab-ը ստեղծվել է Startup Armenia հիմնադրամի, Respo ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։