SpaceX-ը պատրաստվում է Starship տիեզերանավի երրորդ փորձնական թռիչքին

Վերջին լուրերը
SpaceX-ը պատրաստվում է Starship տիեզերանավի երրորդ փորձնական թռիչքին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX-ը կիրականացնի Starship տիեզերանավի հերթական փորձնական արձակումը։ Փորձարկման լիցենզիան տրամադրել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը։

Թռիչքի գործարկման ժամանակային պատուհանի տևողությունը 110 րոպե է: Այն կբացվի այսօր՝ մարտի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 16:00-ին։

Ըստ SpaceX-ի հրթիռային համակարգերի վիճակը և եղանակային պայմանները թույլ են տալիս իրականացնել թռիչքը։

Ընկերությունը կսկսի թռիչքի տեսահեռարձակումը մեկնարկից կես ժամ առաջ՝ իր կայքում և X-ի էջում, որտեղ նաև կհայտարարի ժամանակացույցի և պլանների փոփոխությունների մասին:

Որպես հաջորդ փորձարկման մաս, SpaceX-ը իր իսկ խոսքերով «հավակնոտ» նպատակներ է դնում. բացել և փակել Starship-ի բեռի բեռնախցիկի դռները, «ցուցադրել» վառելիքի փոխանցումը մի փուլում, երբ վերին աստիճանի շարժիչն անջատված է, վերագործարկել Raptor շարժիչը, ապահովել վերահսկվող վայրէջք:

Հիշեցնենք, որ Starship-ը բազմակի օգտագործվող երկաստիճան գերծանր մեկնարկային հրթիռ է՝ գրեթե 120 մ բարձրությամբ և 7,57 միլիոն կգ մղումով: Այն բաղկացած է երկու մասից՝ առաջինը Super Heavy կրիչի տեսքով և երկրորդը՝ բուն Starship S24 նավը։

Starship-ի առաջին փորձնական արձակումը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլին։ Մասերի առանձնացման ժամանակ խնդիրների պատճառով թռիչքը ստիպված դադարեցվել է։ Երկրորդ թռիչքը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 18-ին։ Թեև մասերի միջև բաժանումը հաջողությամբ տեղի ունեցավ, այնուամենայնիվ այն ավարտվեց Մեքսիկական ծոցում պայթյունով, երբ Raptor շարժիչներից մեկը խափանվեց։

Աշխարհի ամենամեծ հրթիռը՝ Starship-ը, մշակվել է դեպի Լուսին և Մարս առաքելությունների համար։ Այն նախատեսված է 100 մարդու համար։ Եթե ​​փորձարկումները հաջող լինեն, SpaceX-ը կարող է փոխել տիեզերական արդյունաբերությունը, քանի որ բազմակի օգտագործման կրիչների օգտագործումը կնվազեցնի թռիչքների ծախսերը:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները