Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) տեղեկանում ենք, որ 2024թ. հունվարին Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 713 715:
Նախորդ տարվա նույն ամսվա թվից այս ցուցանիշը բարձր է 35 799-ով կամ 5.28%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ թիվը նվազել է մոտավորապես 28 հազարով, կամ 3,78%-ով:
Հաշվարկը կատարվել է հարկ վճարողների կողմից 2024 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով:
2023թ. հունվարին այս ցուցանիշը կազմել է 677 916, մայիսին հասել 718 հազարի՝ մոտավորապես նույն մակարդակին մնալով նաև ամռան ամիսներին: Սեպտեմբերից սկսած եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կրկին սկսել էր աճել՝ դեկտեմբերին կազմելով 741 026:
Կարդացեք նաև՝
- Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար
- Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ. հունվարին կազմել է 266 990 դրամ
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։