Ինչպե՞ս են փոխվել սպառողական գները 2024-ի փետրվարին

Վերջին լուրերը
Ինչպե՞ս են փոխվել սպառողական գները 2024-ի փետրվարին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սպառողական գները 2024 թվականի փետրվար ամսին նվազել են՝ նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ 1,7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ 0,7%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից։ 2023-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 0,4%։

Սպառողական գները նվազել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով՝ 2024-ի փետրվարին գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 7,4%-ով։ Սպառողական գների նվազեցում դիտվել է նաև կապի ոլորտում՝ 0,5%-ով։ 

Սպառողական գները կտրուկ աճել են տրանսպորտի (աճը՝ 10,4%), ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների (աճը՝ 7,5%), կրթության (աճը՝ 4,8%),  ռեստորանների և հյուրանոցների (աճը՝ 3,5%) մասով։

Սպառողական գներն աճի միտում են ունեցել նաև հագուստի և կոշիկի (աճը՝ 1,4%), բնակարանային ծառայությունների՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա (աճը՝ 0,8%), հանգստի և մշակույթի (աճը՝ 0,6%), առողջապահության (աճը՝ 0,1%) ոլորտներում։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները