Բենզինի շուկայում 2 նոր մասնակից կա. ՏՄՊՊՀ-ն ամփոփում է գործունեության արդյունքները

Վերջին լուրերը
Բենզինի շուկայում 2 նոր մասնակից կա. ՏՄՊՊՀ-ն ամփոփում է գործունեության արդյունքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՏՄՊՊՀ-ի նախկին նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում ներկայացրել է հանձնաժողովի 2019-2023 թթ գործունեության հաշվետվությունը՝ կրկին առաջադրելով իր թեկնածությունը։

Ելույթում մասնավորապես նշվում է, որ 2019-ից նոր գործողություններ են մշակվել, որի համաձայն յուրաքանչյուր տարում ուսումնասիրվում է 5 խոշոր ապրանքային շուկաներ՝ առկա խնդիրների բացահայտման համար։ 

- Advertisement -
Բենզինի շուկայում 2 նոր մասնակից կա. ՏՄՊՊՀ-ն ամփոփում է գործունեության արդյունքները

Մասնավորապես, ուսումնասիրություն է իրականացվել օրթեզների և պրոթեզների շուկայում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով, որի արդյունքում մշակվում է էլեկտրոնային պլատֆորմ, որտեղ ներկայացված են լինելու տնտեսվարողների և պետության կողմից առաջարկվող գները նշված ապրանքների համար։

Ազգային ժողովի պատվերով այս տարվա ընթացքում ուսումնասիրվելու է էլեկտրական մեքենաների լիցքավորման ծառայությունների շուկան ևս։

Ելույթում ներկայացվեցին նաև ոլորտներ, որոնք արդեն իսկ ենթարկվել են փոփոխությունների՝

  • օրինակ՝ բենզինի շուկայում ավելացել են 2 նոր տնտեսվարողներ, որի արդյունքում 1-ին խոշոր մասնակցի շուկայական մասնաբաժինը նվազել է 10%-ով
  • արևածաղկի և ձեթի շուկայում տնտեսվարողների թիվն ավելացել է 50%-ով, փոփոխվել է հիմնական խոշոր ներմուծողների կազմը։
  • կարագի շուկայում, ՏՄՊՀ գործողությունների արդյունքում, 1-ին խոշոր տնտեսվարողի շուկայի մասնաբաժինը նվազել է 5%-ով
  • դիզելային վառելիքի շուկայի մասնակիցների թիվն աճել է 15%-ով

Գևորգյանը նշում է նաև, որ Ազգային ժողովին է ներկայացվելու «Սպառողների պաշտպանության կենտրոնական մարմնի» վերաբերյալ ծրագիրը՝ ինստիտուցիոնալ կառույցի ստեղծման գործընթացն ավարտին հասցնելու համար։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները