Ամերիաբանկը և Bank of Georgia Group-ը հաստատել են գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը

Վերջին լուրերը
Ամերիաբանկը և Bank of Georgia Group-ը հաստատել են գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հաստատում է Bank of Georgia Group-ի տարածած պարզաբանումը, որում նշվում է բանկում բաժնեմասնակցություն ձեռք բերելու շուրջ բանակցությունների մասին։ «Բանակցություններ են ընթանում, բայց հաստատված գործարք չկա»,– NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Ամերիաբանկից»։

«Bank of Georgia Group-ը տեղեկանում է մամուլում առկա նորություններին Հայաստանում առաջատար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասնակցությամբ հավանական գործարքի մասին և հաստատում է, որ այս պահին ծավալվում են խորացված բանակցություններ Ամերիաբանկի և իր ներկայիս բաժնետերերի հետ դրանց հնարավոր ձեռքբերման շուրջ։

Այս գործարքը նախատեսվում է ֆինանսավորել Bank of Georgia Group-ի ավելցուկային կապիտալով` առանց Ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության:

Գործարքը, շարունակվելու դեպքում, կհամարվի 1-ին կարգի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA (Financial Conduct Authority) -ի ցուցակման կանոնների: Ընկերությունը հավելյալ կտեղեկացնի բաժնետերերին ձեռքբերման գործընթացի զարգացումների մասին: Այս պահին չկա հստակություն, որ գործարքը կստորագրվի կամ, եթե ստորագրվի, կկնքվի, թե ոչ» – տեղեկանում ենք Bank of Georgia Group-ի ավելի վաղ տարածված հաղորդագրությունում։

Նշենք նաև, որ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկն ունի 5 բաժնետերեր՝ “Իմաստ Գրուպ” (Սի – Ուայ) Լիմիթեդը (նախկին անվանումը ՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ) ՝ 48,82% բաժնեմասնակցություն, ՎԶԵԲ-ը ՝ 17,71%, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՝ 13,92%, ESPS Holding Limited-ը՝ 12,05%, Afeyan Foundation for Armenia Inc.-ը՝ 7,5%: 

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ֆինանսաբանկային ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները