Վիվա-ՄՏՍ-ը վաճառվել է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը

Վերջին լուրերը
Վիվա-ՄՏՍ-ը վաճառվել է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիվա-ՄՏՍ-ը նոր բաժնետեր ունի և դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (“FEDILCO GROUP LIMITED”) ընկերությունն է:

«Վիվա-ՄՏՍ-ը` որպես Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջատար ու նորարար տեխնոլոգիական ընկերություն, մշտապես եղել է տեղական ու միջազգային խոշոր ընկերությունների ուշադրության կիզակետում՝ որպես բարձր շահավետությամբ աշխատող և արդյունավետ կառավարումով ակտիվ, նոր ներդրումներ կատարելու տեսանկյունից խոստումնալից ընկերություն: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություն է՝ ծառայությունների լայն շրջանակով: Ընկերությունն ունի 2 միլիոնը գերազանցող հաճախորդային բազա, մշտապես ապահովում է աճի կայուն տեմպ ու բարձր շահութաբերություն: Այն ունի կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգ ու հզոր, կայացած, պրոֆեսիոնալ թիմ Վիվա-ՄՏՍ-ը կառավարման մշակույթների և բիզնես-մոդելների հարուստ խառնուրդ է (rich mix), ինչը ընկերության մրցակցային առավելության և առանձնահատկության հիմքն է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Վիվա-ՄՏՍ-ը եղել է, կա և ապագայում ևս մտադիր է մնալ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ամենաառաջադեմ, նորարար ու սոցիալապես պատասխանատու ընկերությունը, խոշոր հարկատու ու գործատու»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Վիվա-ՄՏՍ-ի կառավարումը կշարունակի իրականացնել ներկայիս ղեկավար թիմը՝ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ:

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն (“Fedilco Group Limited”) է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են: Այն Կիպրոսում գրանցված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ժանգը և Կոնստանտին Սոկոլովը, ովքեր պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով։

Նշենք նաև, որ Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները