Երբ տնտեսությունը աճում է, աճում են նաև ընկերությունները, և ներդրողի խնդիրը պարզ է՝ ընտրել այն ընկերությունների արժեթղթերը, որոնք աճի ամենամեծ ներուժն ունեն: Բայց ի՞նչ անել, երբ զգում եք, որ շուտով տնտեսությունում կամ որևէ առանձին ոլորտում անկում է լինելու: Այդ դեպքում անհրաժեշտ է կիրառել ներդրումային մի հետաքրքիր մեթոդ, որին կծանոթացնենք «Ֆինանսական գրագիտություն» շարքի 31-րդ տեսանյութում:
Գոյություն ունեն ներդրողների երկու տեսակ՝ ներդրողներ, ովքեր գումար են վաստակում կանխատեսելով բաժնետոմսերի արժեքի աճը: Նրանք կատարում են երկարաժամկետ ներդրումներ և վաստակում են ընկերությունների աճին զուգահեռ: Նրանց ֆոնդային բորսայում կոչում են ցլեր:
Բայց կան նաև ներդրողների մեկ այլ տեսակ՝ Արջեր, ներդրողներ ովքեր կատարում են կարճաժամկետ գործարքներ, կանխատեսելով, որ շուտով որևէ բաժնետոմսի գինը կընկնի: Մասնագիտական լեզվով դա կոչվում է short դիրք:
Ինչպե՞ս է դա աշխատում: Ենթադրենք, Դուք գիտեք, որ նոր iPhone-ի շնորհանդեսի օրը Apple-ի բաժնետոմսի գինը սովորաբար իջնում է: Դուք ինչ-որ մեկից վարձակալում եք իր բաժնետոմսը, վաճառում շնորհանդեսից առաջ, իսկ հետո տեղի է ունենում շնորհանդեսը, գինը ընկնում է, և դուք էժան գնով այն հետ եք գնում ու վերադարձնում սեփականատիրոջը:
Իհարկե, այս գործարքում նույնպես կա ռիսկ, քանի որ եթե ձեր դատողությունները չիրականանան, Դուք կկորցնեք գումար, քանի որ ստիպված եք լինելու հետ վերադարձնել բաժնետոմսը, որի գինն արդեն բարձրացել է:
Արժեթղթերում ներդրում կատարելու, այդ թվում՝ short դիրքերով գործարքներ կատարելու համար կարող եք օգտվել մեր գործընկեր Freedom Broker Armenia-ի ծառայություններից:
«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները
- Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր
- Ինչպե՞ս ունենալ տարեկան 1 NIKE անվճար
- Ի՞նչ նվիրել ընկերոջը՝ հայտնի ընկերության բաժնետոմս
- Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից
- ETF-ներ. Ինչպե՞ս մեկ քայլով կազմել եկամտաբեր և դիվերսիֆիկացված պորտֆել
- Ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր. Գրեհեմի մեթոդը
Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ: