ReaktorX աքսելերատորն ընդունում է հայտեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) գաղափարի փուլում գտնվող ստարտափներից։
- 25 հազար եվրո ֆինանսավորում
- 75 հազար եվրո զեղչեր/վարկեր
- 1 փորձառու առաջատար մենթոր
- մուտք ReaktorX ցանց
- պահանջված օգնականներ և փորձագետներ
ReaktorX-ը հիբրիդային CEE ( Կենտրոնական և Արևելյան Եվրոպա) աքսելերատոր է իրենց գործունեության առաջին տարում գտնվող հիմնադիրների համար, ովքեր հավակնոտ նպատակներ ունեն գրավելու աշխարհը: Այն առաջարկում է նախնական ներդրում, ռեսուրսներ և ցանց՝ բիզնեսը մեծացնելու համար՝ նպատակ ունենալով հասցնել ստարտափը հաջորդ ներդրումային փուլին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 20-ն է։ Աքսելերատոր մուտք գործելու հնարավորություն կտրվի 5 ստարտափի։ Ավելի շատ մանրամասներ կգտնեք այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։