2023-ին պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտ

Վերջին լուրերը
2023-ին պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով:

ՊԵԿ-ից հայտնել են, որ տարեսկզբին հաստատված 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով:

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով:

Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45.0 մլն գործարքով եւ 2.1 տրլն դրամով։

Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ։ Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:

Աշխատավարձի հաշվիչ 2023

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները