Open Data Armenia-ն հայտարարում է մրցույթ 2 անվանակարգերում

Վերջին լուրերը
Open Data Armenia-ն հայտարարում է մրցույթ 2 անվանակարգերում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Open Data Armenia-ն հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել բաց տվյալների արժեքը Հայաստանում։

Մրցույթն անցկացվելու է 2 անվանակարգում.

  • Մշակութային հավելվածներ. Անվանակարգում ընդունվում են հայկական մշակույթին, պատմությանը և լեզվին նվիրված տեխնոլոգիական նախագծեր (հավելվածներ և ծառայություններ):
  • Տվյալների վիզուալիզացիա. Անվանակարգն ընդունում է տվյալների վիզուալիզացիայի նախագծեր՝ հիմնված Հայաստանի հետ կապված ցանկացած տվյալների վրա: Նախընտրելի են ֆորմալ դիզայնով ինտերակտիվ վիզուալիզացիաներ:

Մրցույթի մրցանակային ֆոնդը 3000 դոլար է։ Հայտերն ընդունվում են մինչև 2024թ. փետրվարի 18-ը։ Մասնակցության և այլ հարցերի համար կարող եք գրել Open Data Armenia էջին։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները