Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ նախապատմական մեգալիթյան կառույց Քարահունջի ենթակառուցվածքների բարելավման նոր ծրագիր է մշակվել։
Միջազգային Realm of Historia նախագիծը ներկայացել է նոր նախաձեռնությամբ․ թողարկել Քարահունջը պատկերող NFT-ներ, որոնց վաճառքից ստացված միջոցներ կուղղվեն Քարահունջ պատմամշակութային կոթողի ենթակառուցվածքների զարգացմանն ու բարելավմանը։
NFT-ները կստեղծվեն տեղի արտիստների ջանքերով, և կտարածվեն տարբեր հարթակներում։ Նախաձեռնության հիմնական նպատակը հայ մշակույթի պահպանումն է, և ստացված միջոցներն ուղղվելու են հենց այդ առաքելության կյանքի կոչմանը։
«Քարահունջը պարզապես հուշարձան չէ, այն մեր հարուստ հայկական ժառանգության վկայությունն է: Մենք հավատում ենք, որ օգտագործելով տեխնոլոգիայի ուժը, մենք կարող ենք ոչ միայն պաշտպանել այս պատմական գանձը, այլև այն մղել դեպի ապագա: NFT-ների ստեղծումը բոլորովին այլ հարթություն է հաղորդում մեր պահպանման ջանքերին: Այն թույլ է տալիս մեզ ներգրավել արվեստի էնտուզիաստների, պատմության սիրահարների և աջակիցների հանրությանը, ովքեր կարող են ակտիվ դեր խաղալ Քարահունջի շարունակական գոյության ապահովման գործում»,-նշում են նախաձեռնության հեղինակները։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։