Կազմակերպիչ՝ AGBU Armenia
Մեկնարկ՝ փետրվար, 2024
Ծրագրի մասին.
ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հայտարարում է հերթական խմբերի հավաքագրման մասին:
Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում:
Այս խմբում առաջարկվող դասընթացներն են.
- Web Programing/ React.js.
- Web Programing/Node.js.
- Python
- QA Automation3D
- Modeling
Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղեհանված կանայք, որոնք չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
Դիմումներն ընդունվում են այստեղ մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 17։00-ն:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կգտնեք այստեղ։
Ծրագրի մասին այլ հետաքրքրող հարցեր ծրագրի պատասխանատուներին կարող եք ուղղել առցանց տեղեկատվական հանդիպումների ժամանակ, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 13–ին և 20–ին՝ ժամը 11։00-ին առցանց ձևաչափով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ այլ հնարավորություններ, հետաքրքիր հոդվածներ ու նորություններ բաց չթողնելու համար: