Starlink արբանյակային ինտերնետը շուտով հնարավոր կլինի միացնել անմիջապես սմարթֆոններին

Վերջին լուրերը
Starlink արբանյակային ինտերնետը շուտով հնարավոր կլինի միացնել անմիջապես սմարթֆոններին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Անցյալ տարեվերջին հայտնի դարձավ, որ SpaceX-ը մտադիր է Starlink հեռահաղորդակցության արբանյակները զինել սարքավորումներով, որոնք թույլ կտան դրանք օգտագործել բջջային կապի համար։ Starlink-ին միանալ կկարողանան ամենասովորական սմարթֆոնները՝ առանց որևէ փոփոխության:

Այժմ հաղորդվում է, որ Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է սկսել արբանյակային բջջային ծառայությունների փորձարկումը 840 տիեզերանավերի միջոցով արդեն հաջորդ ամիս։

Այս շաբաթ SpaceX-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովին (FCC) լիցենզիա ստանալու համար, որը թույլ կտա նրան Starlink արբանյակների միջոցով բջջային ծառայության փորձնական թեստավորում իրականացնել:

«180-օրյա փորձարկման ժամանակահատվածում SpaceX-ը նախատեսում է շահագործել մոտավորապես 840 արբանյակներ ուղիղ բջջային բեռնվածությամբ: Ցանկացած պահի 840 արբանյակներից 60-ը կսպասարկեն բջջային հեռախոսները Միացյալ Նահանգներում այս փորձնական թույլտվության ներքո», – ասվում է SpaceX-ի դիմումում:

Այս փուլում ընկերությունը ցանկանում է փորձարկել արբանյակային բջջային ծառայությունը երկրի 13 շրջաններում։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները