Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման և օտարման համար սահմանված արտոնյալ պայմանները երկարացվել են մեկ տարով։
Չորեքշաբթի օրը Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը էլեկտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ԱԱՀ-ից և մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները:
2022թ. ներմուծվել է 2681 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, ինչը 2021-ի համեմատ ավել է 42.3%-ով: Ինչ վերաբերում է 2023-ի հունվար-նոյեմբերին, ներմուծումը երրորդ երկրներից կազմել է մոտ 4496 միավոր, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: