Կազմակերպիչ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Երբ՝ Սեպտեմբերի 23, 14:30
Որտեղ՝ Թումո
Միջոցառման մասին.
«Արհեստական բանականություն և կրթություն» սիմպոզիումը Թումոյի տանիքի տակ կհավաքի միջազգային փորձագետների՝ քննարկելու արհեստական բանականության ազդեցությունը դպրոցների, համալսարանների, ոչ ֆորմալ կրթության և EdTech-ի վրա:
Կքննարկվեն այնպիսի հիմնաքարային հարցեր, ինչպիսիք են`
- «Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունն օգնել ուսուցանողներին»,
- «Ինչպիսի՞ փոփոխությունների պիտի ենթարկվեն կրթական մեթոդաբանությունները»,
- «Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստել գալիք սերունդներին` աշխատանքային անորոշ ապագայի» և այլն:
Ոլորտի լավագույն մասնագետները կվարեն դասընթացներ և վարպետության դասեր գեներատիվ արհեստական բանականության նորագույն գործիքների և ռեսուրսների, ամենակարևոր նոր տեխնոլոգիաների և տենդենցների, ինչպես նաև կրթության մեջ արհեստական բանականության կիրառման առաջատար օրինակների վերաբերյալ:
Սիմպոզիումը կհեռարձակվի ուղիղ եթերով` ներառելով մասնակիցներ օնլայն և օֆլայն հարթակներում: Պանելային քննարկումների բանախոսները ելույթ կունենան առցանց` միանալով աշխարհի տարբեր անկյուններից, իսկ կազմակերպիչները, մոդերատորներն ու դասընթացավարներն անձամբ կմասնակցեն կոնֆերանսին` Թումո կենտրոնում:
Սիմպոզիումի ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ, վարպետության դասեր և կլոր-սեղաններ, որոնք նվիրված կլինեն 4 առանցքային թեմաների։
Բանախոսների ցանկը, այլ մանրամասներ և գրանցման հղումը կգտնեք այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: