BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել Mythrill ստարտափում: Այդ մասին BANA Angels-ի թիմը հայտնել է իր սոցիալական մեդիայում:
Mythrill-ը օրիգինալ գիտաֆանտաստիկ պատմությունների բջջային հավելված է, որտեղ սերիականացված պատմությունները համալրված են կերպարների նկարազարդումներով։
Ի՞նչ է տալիս Mythrill-ը.
- Ամենօրյա անվճար ապաբլոկավորումներ,
- Ֆենթըզի, գիտական ֆանտաստիկայի և ԼitRPG ժանրերում պատմությունների օրեցօր զարգացող գրադարան,
- Հերոսների ունիկալ քարտեր, որոնք կամրապնդեն Ձեր կապը պատմության հետ,
- Հաճախակի թարմացվող նոր գլուխներ,
- Ընթերցողների մոդերացվող համայնք:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: