Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է

Վերջին լուրերը
Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկը գերազանցել է Բերնարդ Առնոյին չորեքշաբթի օրը, երբ LVMH-ի բաժնետոմսերը Փարիզյան բորսայում ընկել են գրեթե 3%-ով, ներկայացված է Bloomberg Billionaires Index-ի տվյալներում:

Ֆրանսիական կոնգլոմերատի բաժնետոմսերի անկումը նվազեցրել է Առնոյի անձնական կարողությունը ավելի քան 5 միլիարդ դոլարով, մինչդեռ Մասկի հարստությունը ավելացել է գրեթե 2 միլիարդ դոլարով՝ շնորհիվ Tesla-ի բաժնետոմսերի կանոնավոր աճի:

Bloomberg-ի տվյալներով՝ Մասկի կարողությունը 192 միլիարդ դոլար է: 2021 թվականի հունվարի նա առաջին անգամ դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը, և մինչ օրս պարբերաբար փոխանակվում է այդ «պաշտոնով» Առնոյի և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հետ:

Վերջին ամսվա ընթացքում Մասկի կարողությունը նշանակալիորեն աճել է, քանի որ Tesla-ի բաժնետոմսերը մայիս ամսին աճել են 26%-ով:

Ներդրողները ակտիվորեն գնում էին այդ բաժենտոմսերը՝ ենթադրելով, որ Մասկը կսկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել էլեկտրամեքենաների արտադրության կառավարմանը՝ Լինա Յակարինոյի՝ Twitter-ի նոր գործադիր տնօրեն նշանակվելուց հետո:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները