Twitter-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը պատրաստվում է թողնել պաշտոնը։
NBCUniversal ամերիկյան մեդիակորպորացիայի վաճառքների գծով տնօրեն Լինդա Իակարինոն բանակցություններ է վարում Twitter-ի նոր գործադիր տնօրեն դառնալու շուրջ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Իակկարինոն NBCUniversal-ում աշխատել է ավելի քան 10 տարի։ Ողջ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել գովազդի արդյունավետությունը գնահատելու կատարելագործված մեթոդների օգտին։
Մայիսի 11-ին Իլոն Մասկը սոցցանցի էջում հայտարարել է, որ վեց շաբաթվա ընթացքում կլքի գործադիր տնօրենի պաշտոնը, որի համար արդեն նոր թեկնածու կա։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ես ընդունել եմ X/Twitter-ի նոր գործադիր տնօրենի: Նա իր պարտականություններին կանցնի մոտավորապես վեց շաբաթից»,- գրել է նա:
Մասկը նաև նշել է, որ կզբաղեցնի ընկերության գործադիր նախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոնը։
Կարդացե՛ք նաև.
Իլոն Մասկը «ներկայացրել է» Twitter-ի նոր գլխավոր գործադիր տնօրենին
Իլոն Մասկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Twitter-ում թեժ քվեարկություն է. Իլոն Մասկը կարող է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: