Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով ղեկավարում է Twitter-ը, SpaceX-ը, Tesla-ն, Neuralink-ը և The Boring Company-ն, ժամանակ է գտնում Twitter-ում պարբերաբար տարբեր լուրջ և հումորային հաղորդագրություններ տեղադրելու համար։
Հումորային թվիթների շարքում միլիարդատերն այսօր ներկայացրել է Twitter-ի նոր գլխավոր գործադիր տնօրենին, որի դերում նրա շունն է։
«Twitter-ի նոր գործադիր տնօրենը հրաշալի է։ Նա ավելի լավն է, քան այն մյուս տղան։ Հիանալի գլուխ է հանում թվերից։ Նա ոճ ունի»,- գրել է Մասկն ու տեղադրել շան լուսանկարները։
Իսկ արդեն լուրջ լուրերի շարքում Մասկը հայտնել է, որ հնարավոր է իրեն պետք լինի ամբողջ 2023-ը՝ Twitter-ը կարգի բերելու համար, նախքան ընկերությունը նոր գործադիր տնօրենին հանձնելը:
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից, երբ գտնի «ինչ-որ մեկին, ով բավական հիմար է պաշտոնը զբաղեցնելու համար»:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: