SpaceX, Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, հայտնի գրող Յուվալ Նոյ Հարարին և Արհեստական ինտելեկտի 1000-ից ավելի հետազոտողներ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով AI լաբորատորիաներին ամբողջ աշխարհում դադարեցնել արհեստական ինտելեկտի լայնածավալ համակարգերի զարգացումը։ Այս քայլին նրանց դրդել է «հասարակության և մարդկության համար խորը վտանգների» մասին մտահոգությունները, որոնք, ըստ նրանց, ներկայացնում են այդ համակարգերը։
Բաց նամակում ասվում է, որ AI-ի մրցավազքի ներկայիս դինամիկան վտանգավոր է, և կոչ է արվում առնվազն 6 ամսով դադարեցնել GPT-4-ից ավելի հզոր նեյրոցանցերի մշակումը՝ քանի դեռ չի ստեղծվել դրանց կառավարման անկախ և միասնական համակարգ։
Նամակում, որը հրապարակվել է Future of Life ոչ կոմենրցիոն ինստիտուտի կողմից, նշվում է, որ AI լաբորատորիաները ներկայումս գտնվում են «անվերահսկելի մրցավազքի» մեջ՝ մշակելու և ներդնելու մեքենայական ուսուցման համակարգեր, որոնք ոչ ոք, նույնիսկ նրանց ստեղծողները, չեն կարող հասկանալ, կանխատեսել կամ հուսալիորեն վերահսկել»:
«Այս դադարը (6-ամսյա) պետք է լինի հրապարակային ու ստուգելի և ներառի բոլոր հիմնական խաղացողներին: Եթե նման դադարը հնարավոր չէ արագ իրականացնել, կառավարությունները պետք է միջամտեն և մորատորիում սահմանեն»:
Ինչպես նշվում է նամակում, նույնիսկ OpenAI-ն ինքն է հայտարարել ապագա AI համակարգերի «անկախ վերանայման» հնարավոր անհրաժեշտության մասին՝ տուգելու համար անվտանգության չափանիշներին դրանց համապատասխանությունը։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: