Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն`DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով:
Այն այցելուներին տեղափոխում էր Ամերիայի աշխարհ`ծանոթացնելով ոչ միայն թվային ու նորարար պրոդուկտներին, ֆինթեք միջավայրին, այլև` Ամերիաբանկի արժեքներին` մտածել գեղեցիկ, զգալ պատասխանատու, գործել համախմբված:
«Մենք ներկայացնում ենք ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև` ամենակարևորը, որն ընկած է այսօրվա տեխնոլոգիական առաջընթացի հիմքում`մարդուն»,- ասաց Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:
A Space-ը առանձնանում էր իր թեմատիկ հարթակներով և հագեցած ծրագրով. A Тalks-ից մինչև A Motion, A կետ ու թվային պրոդուկտներ:
Մանրամասները կարող եք դիտել հոլովակում՝
DigiTec 22. Ինչպիսի՞ն էր տարվա գլխավոր #tech միջոցառումը
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: