Triple S վենչուրային հիմնադրամը $100.000 ներդրում է կատարել Denovo Scienses ստարտափում:
Denovo Sciences-ը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով նոր դեղանման միացություններ է նախագծում: Այն ունակ է նախագծել և օպտիմիզացնել քիմիական կառուցվածքներն ինքնուրույն, նույնիսկ եթե հիվանդության մասին տվյալները բավարար չեն:
Նշենք, որ մինչ այդ Triple S Ventures-ը Seaside Startup Summit-ի շրջանակներում ներդրում էր կատարել նաև հայկական Docus ստարտափում:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: