Հայկական Docus ստարտափը $250.000 է ներգրավել

Վերջին լուրերը
Հայկական Docus ստարտափը $250.000 է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հնդկաստանում կայացած Seaside Startup Summit-ի շրջանակներում հայկական Docus ստարտափը $250.000 ներդրում է ներգրավել: Ներդրողը Triple S Ventures-ն է, և այս ներդրումը վենչուրային ֆոնդի առաջին ներդրումն է այս տարվա ընթացքում:

Նշվում է, որ սա Triple S Ventures-ի թվով վեցերորդ ներդրումն է: Իսկ Docus-ը մինչ այս ներդրում էր ներգրավել նաև այլ հայկական վենչուրային ֆոնդերից՝ BigStory VC-ից և Formula VC-ից:

Docus-ը հնարավորություն է տալիս կապ հաստատել Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժշկական հաստատությունների հետ օնլայն հարթակի օգնությամբ: Ներկայումս հարթակի թիրախային շուկան Հնդկաստանն է, սակայն այն ընդլայնվելու միտում ունի:

Ավելին Docus-ի մասին ընթերցե՛ք How2B-ի պատրաստած անդրադարձում ահա այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
Հայկական Docus ստարտափը $250.000 է ներգրավել
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները