Հայկական Renderforest հարթակի օգտատերերի թիվը հատել է 20 միլիոնը, հայտնում է ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում։
Renderforest-ը բրենդավորման առցանց հարթակ է, որտեղ հնարավոր է առանց դիզայներական հմտությունների մի քանի րոպեում ստեղծել տեսանյութեր, անիմացիոն հոլովակներ, լոգոներ, պրեզենտացիաներ և այլն։
Հարթակում ամեն ինչ ավտոմատացված և հեշտացված է՝ պետք է պարզապես ունենալ պատմություն, սցենար, որը ցանկանում եք վիզուալացնել, իսկ առաջարկվող գործիքները թույլ կտան կարճ ժամանակում ստանալ բարձրորակ տեսանյութեր կամ այլ վիզուալ բովանդակություն։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: