Բրազիլիայում թույլ են տվել կրիպտոարժույթով վճարել հարկեր

Վերջին լուրերը
Բրազիլիայում թույլ են տվել կրիպտոարժույթով վճարել հարկեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բրազիլիայի ազգային բանկը՝ Banco do Brasil-ը սկսել է ընդունել հարկային վճարումներ կրիպտոարժույթով: Գործառույթը մշակվել ու ներդրվել է Bitfy ստարտափի հետ համատեղ, որում ներդրում է կատարել Banco de Brasil-ի վենչուրային հիմնադրամը:

Օգտագործելով հավելվածը՝ հաճախորդները կարող են իրենց հաշվին առկա կրիպտոարժույթը փոխարկել բրազիլական ռեալի ու վճարել հարկերը:

Փաստորեն, Բրազիլիան ոչ միայն պետական մակարդակով թույլ է տալիս թվային ակտիվներով գործառնությունները, այլև ներդրում է կատարում ոլորտը սպասարկող տեխնոլոգիաներում:

Այսօր, Բրազիլիան Հարավային Ամերիկայում առաջին տեղն է գրավում թվային վճարումների տեխնոլոգիաների ներդրման ու օգտագործման, ինչպես նաև ոլորտի կարգավորման մեխանիզմների հարցում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները