Fitch վարկանիշային կազմակերպությունը վերահաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթի թողարկողի դեֆոլտի B+ վարկանիշը՝ կանխատեսումը «Կայուն»-ից վերանայելով «Դրական»-ի, տեղեկացնում է կազմակերպության կայքը:
Կանխատեսման բարելավման վրա առավել մեծ ազդեցություն են ունեցել Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից լայնամասշտաբ միգրացիայի արդյունքում տեղի ունեցած բարելավումները և արտաքին ֆինանսների հարցում դրական տեղաշարժերը, ներառյալ արտաքին պարտքի մակարդակի նվազումը:
Fitch-ը նաև մատնանշել է Հայաստանի տնտեսության բարձր աճը՝ 11.6%, որը կարող է հիմք դառնալ նաև հետագա զարգացման համար: 2023թ. ընկերությունը կանխատեսում է 6.1%, իսկ 2024-ին՝ 4.7% աճ: Մյուս գործոնն էլ հարկային մուտքերի բարձր մակարդակն ու պետական պարտքի նվազումն է:
Չնայած դրան, ըստ կազմակերպության գնահատականի՝ Հայաստանի համար առկա են նաև բավականին մեծ ռիսկեր՝ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։