PayPal-ը 45 մլրդ դոլար է առաջարկել Pinterest-ի համար

Վերջին լուրերը
PayPal-ը 45 մլրդ դոլար է առաջարկել Pinterest-ի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

PayPal-ը ցանկանում է գնել Pinterest սոցիալական ցանցը։ PayPal-ը 45 մլրդ դոլար է առաջարկել ընկերության համար։

Սոցցանցի ձեռքբերումը կարող է դառնալ տարվա խոշորագույն տեխնոլոգիական գործարքը և ընկերությանը մոտեցնել «սուպերհավելված» դառնալու իր հավակնություններին։

PayPal-ը նպատակ ունի դառնալ գնումների և ֆինանսական ծառայությունների հարթակ, որը նման է կլինի չինական Alipay-ին կամ WeChat-ին: Ընկերությունը նախատեսում է ավելացնել մի շարք նոր ծառայություններ, մասնավորապես՝ բարձր եկամտաբերությամբ խնայողական հաշիվներ, բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հնարավորություն և այլն։

Pinterest-ը գործարքի առաջարկը ստացել է իր համար դժվար ժամանակներում։ Սոցցանցի համահիմնադիր Էվան Շարփը թոշակի է անցնում: Ընկերությունը նաև մեղադրվում է կին աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները